ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Փաշինյանի կադրերը պաշտոնավարում են նրա անձնական հեղինակության հաշվին

Փաշինյանի կադրերը պաշտոնավարում են նրա անձնական հեղինակության հաշվին
25.09.2018 | 00:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Արարատի մարզ կատարած այցը երիցս ապացուցեց՝ նոր կառավարիչներն իրենց գործից գլուխ չեն հանում: Փաշինյանի հարցը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին` մարզում քանի՞ կաթիլային ոռոգվող այգի, հակակարկտային ցանց և կայան կա, այդպես էլ անպատասխան մնաց. մարզպետը, պարզվեց, հողատարածքների չափման միավորների մասին աղոտ պատկերացում ունի:


Միջադեպը վարչապետին զայրացրեց գուցե ոչ այն բանի համար, որ Գարիկ Սարգսյանը պաշտոնավարում է Փաշինյանի անձնական հեղինակության հաշվին, այլ զուտ այն պատճառով, որ իշխանափոխությունից հետո գրանցված դրական արդյունքներով արարատցիների մոտ «գլուխ գովալու» փոխարեն վարչապետը բախվեց ոչ կոմպետենտ մարդուն կարևոր պաշտոնի նշանակելու բացահայտ դրսևորման հետ:


Սեփական թիմում կադրային սով ունենալու մասին վարչապետը խոսեց հենց նույն օրը՝ կարծես դույզն-ինչ մեղմելու մարզպետի հետ տեղի ունեցած անհարմար միջադեպի թողած տպավորությունը: Արդեն Արտաշատի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր մարզային այցելությունների ընթացքում փորձում է դաշնակիցներ գտնել: Եվ, ըստ երևույթին, հայտնի երգի բառերի հակառակ տրամաբանությամբ՝ խոստովանեց, որ «մենակ է, մենակ է, մենակ» է: Միայնակ բոլոր տեղերում ներկայանալու, պայքարելու ու հաղթելու մասին վկայեցին նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, երբ քաղաքացին ընտրեց ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս առաջադրված թեկնածուի, այլ կուսակցության առաջնորդ-վարչապետին, որն իր ուսերին էր առել քարոզարշավի ամբողջ ծանրությունը:
Կադրային քաղաքականության հարցը մշտապես եղել է բոլոր իշխանությունների ցավոտ տեղերից մեկը, Փաշինյանի թիմի դեպքում՝ աքիլեսյան գարշապարը: Թե՛ նախկինում, թե՛ այժմ պետական համակարգում լրջագույն բարեփոխումների կարիք կա:

Օրինակ, մարզպետարաններում փոխմարզպետի երեք հաստիք կա, բազմաթիվ բաժնի ու վարչության պետերի, խորհրդականների և այլն։ Նույն պատկերն է նաև նախարարություններում ու պետական այլ հիմնարկներում, որտեղ աշխատող մարդիկ միշտ չէ, որ պատկերացում ունեն իրենց գործառույթների ու ոլորտի մասին առհասարակ: Սովորաբար մի ամբողջ բաժնի կամ վարչության աշխատանք կատարում է մեկ անձ, մյուսներն ուղղակի աշխատավարձ են ստանում: Եվ եթե ուսումնասիրենք պետական բոլոր գերատեսչությունների հաստիքացուցակը, բավականին հետաքրքիր պատկեր կունենանք, չի բացառվում, որ հանդիպենք սուրճ եփողների, սուրճ ըմպողների, սուրճի բաժակը նայողների, բաժակ լվացողների ու տարատեսակ այլ «հաստիքների»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ